Բառի կազմություն

Ուշադիր կարդա՛: Արմատը բաղադրիչներիչ բաժանվող, բառի հիմնական իմաստն արտահայտող մասնէ: Արմատից կամ բառից նոր բառ կազմող մասնիկըածանց է: Արմատներն իրար կապող ա մասնիկը կոչվում է հոդակապ: Միայն մեկ արմատից կազմված բառերր պարզ են: Բաղադրիչներից (արմատ, ածանց) կազմված բառերը բաղադրյալ են:   Իսկ հիմա կատարի՛ր վարժությունները:

Չարենցի կամար

Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին նվիրված հուշարձան — կամարի կողքով անտաբեր չի կարող անցնել Գառնի և Գեղարդ համալիրների ոչ մի այցելու: Հուշարձաններ տանող ճանապարհին` Ողջաբերդ գյուղի մոտ, 1500 մետր բարձրության վրա գտնվող այս կոթողից հրաշալի տեսարան է բացվում. Արարատն ու դիմացը փռված Հայաստանը : Կամարի մոտից բիբլիական սարը տեսանելի է օրվա բոլոր ժամերին: «Չարենցի կամարի»Читать далее «Չարենցի կամար»

Ամանորը իմ ընտանիքում

Մենք տոնածառը զարդարեցինք դեքտեմբերի 30-ին: Ինձ նաև տվել էին բալետի պարուհիներ, որոնք պատրաստված էին թխտից: Ես նրանց վրա կարմիր ժապավենով գոտի և մազակալ սոսնձեցի: Մայրիկս նախապես պատրաստել էր թղթե տոնածառ, վրան լույսեր և ցանցեր էր ամրացել, նաև խաղալիքներ: Հունվարի 3-ին իմ եղբոր՛ Դանիելի մեկ ամսյակն էր:

ՀԱՑԸ` ԱՄԱՆՈՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Մեր նախնիների համար հացը նաև Ամանորի խորհրդանիշ է համարվել: Տարբեր նահանգներում հացի հետ կապված տարբեր ավանդույթներ կային: