Հին Երևան

Խորհրդային գաղափարախոսական մեքենան ամեն ինչ արել է, որպեսզի հին Երեւանի մասին հիշողություններ չպահպանվեն: Չկան ժամանակների շուքը կրող փողոցներ, ճարտարապետական հուշարձաններ եւ, ամենակարեւորը’ անուններ, որ կապված են այդ կառույցների հետ: Եւ դա արվում էր համայն հայության համար միանգամայն նոր մայրաքաղաք ստեղծելու հավակնությամբ: Իսկ մինչ այդ, Երեւանը նեղ, ծուռումուռ ու փոշոտ փողոցներով, իրար գլխի լցված շուկաներով ու խանութներով բնակավայր էր, որը դժվար էր նույնիսկ քաղաք անվանել: Համենայնդեպս, այսպես էր ներկայացվում: Որպեսզի հին Երեւանի մասին պատմող ոչ մի բան չլիներ, նրա պատմությունը հաճախ ջնջվում էր: Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելուց հետո նրա տեղում կառուցվեց Մոսկվա կինոթատրոնը, Գեթսեմանի մատուռի տեղում’ Օպերայի շենքը, Մլեր գերեզմանատան ու մատուռի տեղում’ Պանթեոնը: Պողոս-Պետրոս եկեղեցի Գեթսեմանի մատուռ Մլեր գերեզմանատուն ու մատուռ Վերջին վեց տարիներին Երեւանում սկսված քաղաքաշինական գործընթացը կրկին սկսեց ոչնչացնել մայրաքաղաքի պատմամշակութային շերտերը: «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» բաժնի վարիչ Մարիետա Գասպարյանն այսպես է բացատրում. «Յուրաքանչյուր քաղաք քաղաք է այնքանով, որքանով մի քանի մշակութային շերտ ունի, որոնք քաղաքաշինորեն համադրված են:

Запись опубликована в рубрике Պատմություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s