Պառավ ձին: Լև Տոլստոյ

Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։ Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։ Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։ Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք, ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։ Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։ Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլ էր ուզում ման գա, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։ Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի տեղիցը ժաժ չեկավ, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի սկսեցի զարկել մտրակով ու ոտներով։ Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ. Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։ Ես նեղացա. — Ո՞նց թե, ես իսկի չեմ քշել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ Դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։ Ծառան գլուխը թափ տվեց․ — Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր, մի՞թե չէիք խղճահարվիլ։ Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։ Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածանում, ինչպես էր պնչերով ծանր շուկչ քաշում, հևում՝ մազթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած շլինքը համբուրել, ներողություն .խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու, երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։ Տոմս 19 Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի գրականության էջը-բաժինը: Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի՝ գրականության էջ-բաժնի որևէ նյութ՝  Ձեր ընտրությամբ: Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.   ա)  Նկարագրե՛ք Պիմեն ծերունուն և հիմնավորե՛ք նրա կերպարի անհրաժեշտությունը պատմվածքի մեջ։  Պիմեն ծերունին արդեն ծեր էր էլ արջվանը չէր: Եթե նա չլիներЧитать далее «Պառավ ձին: Լև Տոլստոյ»

Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։      Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։Բացի դրանից, Եփրեմ պապըЧитать далее

Ամենապիտանի բանը: Ավ. Իսահակյան

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջածЧитать далее «Ամենապիտանի բանը: Ավ. Իսահակյան»

Տեքստային առաջադրանք

(1) Հին մատյանը մի ամբողջ աշխարհ է՝ երփներանգ գույներով, հնչյուններով, բուրմունքով լի: (2) Շրջում եք տաքացրած կաթի գույն ունեցող մագաղաթի թերթերը և ասես մեկնում եք մի հեռավոր ճամփորդության: (3) Շրջում եք թերթերը, և այդ տրամադրությունը չի լքում ձեզ: (4) Յուրաքանչյուր գլուխ սկսվում է զարդագրերով, ճակատազարդով, գույների բարդ ու բազմազան անցումներով, գծերի յուրօրինակ հյուսվածքներով, ձևերի արտասովորЧитать далее «Տեքստային առաջադրանք»

Ձմեռվա հրաշագեղ բնությունը, մայթերը…

Գրիր փոքրիկ շարադրություն` գործածելով հետևյալ բառերն ու բառակապակցությունները` ձմեռային երեկո,  ճքճքան ցուրտ, սառը քամի, բուք, ճռճռան ձյուն, սվսվոց, մրսած հեռագրասյուներ, փայլել, մաքրություն, հանդարտություն, հրաշագեղ, խաղաղություն: Մի ձմեռային երեկո էր, ճքճքան ցուրտ, սառը քամի էր։ Դուրս եկա զբոսնելու, մի բուք, քամու սվսվոցն էր լսվում ուժգին։ Քայլելիս ճռճռում էր ձյունը, մրսած, սառած նայում էի վերև և նկատեցի հեռագրասյուներիЧитать далее «Ձմեռվա հրաշագեղ բնությունը, մայթերը…»

Կրակի առասպելը: Վլադիմիր Հուլպաչ

Մաս 1֊ին Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վրա,  բայց  չէին  հասնում  Խոր  Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները,  բացառությամբ  թավամազ  արջի,  Արևի  գթությունն  էին  աղերսում։ Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ,  որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում,  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի Читать далее «Կրակի առասպելը: Վլադիմիր Հուլպաչ»

Ինչն է թանկ ինձ համար

Մի ժամանակ երբ չէի գիտակցում որ բոլորն էլ ժամանակավոր են, մտածում էի թե բոլորը թանկ են ինձ համար, բայց հիմա, հիմա էլ այդպես չեմ մտածում, հիմա մտածում եմ, որ ես եմ իմ ամենաթանկը։ Ես ինձ կյանքում չեմ դավաճանի, կյանքում չեմ թողնի, չեմ ստի, հավատարիմ կմնամ։ Իսկ մյուսները վաղ թե ուշ կհեռանան ինձնից։ Անգամ իմ ծնողներըЧитать далее «Ինչն է թանկ ինձ համար»

Հայերենի ածանցները

Հայերենի սծանցները բաժանվում են երկու մասի նախածանցներ և վերջածանցներ։ Նախածանցներ են կոչվում այն մասնիկները որոնք ավելանում են բառի սկզբին, իսկ վերջածանցները ավելանում են բառի վերջին։ Ածանցները, որոնք մասնիկներ են ունեն միյայն բառակազմսկան արժեք, որոնք բառին նոր իմաստ եմ հաղորթում։ Օրինակ տուն բառը պարզ բառ է, եթե նրան ավելացնում ենք ային մասնիկը կամ ածանցը բառի իմաստըЧитать далее «Հայերենի ածանցները»

Ստեփան Զորյան. Չալանկը 23.09.2019

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա: Մեր Չալանկր մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էրЧитать далее «Ստեփան Զորյան. Չալանկը 23.09.2019»

Տնային աշխատանք 19.09.2019

Մի  գարնան  իրիկուն  դռանը  նստած  զրույց  էինք  անում,  երբ  այս  դեպքը  պատահեց։  Էս  դեպքից  հետո  ես  չեմ  մոռանում  էն  գարնան  իրիկունը։ Ծիծեռնակը  բույն  էր  շինել  մեր  սրահի  օճորքում։  Ամեն  տարի  աշնանը  գնում  էր,  գարնանը  ետ  գալի,  ու  նրա  բունը  միշտ  կպած  էր  մեր  սրահի  օճորքին։ Ե՛վ  գարունն  էր  բացվում,  և՛  մեր  սրտերն  էին  բացվում,  հենց Читать далее «Տնային աշխատանք 19.09.2019»