Դասարանական աշխատանք հայոց լեզվից 11.11.2019

Տրված բառակապակցությունների իմաստը առտահայտել մեկ բառով։

Գիտական ենթադրություն֊վարկած

Փայտագործ վարպետ֊ատաձագործ

Դանակի սուր կողմը֊շեղբ

Գինի մտուցող֊մատռվակ

Հատիկեղենի կույտ֊ընդեղեն

Արջի բույն֊որջ

Գլխի մազերը թափած֊ճաղատ

Բարի լուր֊ավետիս

Լուսնի մանգաղը֊մահիկ

Մետաղե պաշտպանիչ գլխարկ֊սաղավարտ

Գազանի բերան֊երախ

Մեղուների խումբ֊պարս

Ձկների խումբ֊վտառ

Հայրենիքից արտաքսված֊վտարանդիր

Վայրի խոզ֊վարազ

Վատ լուր հաղորթող֊գուշկան

Տաք այրող քամի֊խորշագ, սամում

Քաղաքամերձ բնակավայր֊արվարձան

Ոչ դեմ և ոչ կողմ֊ձեռնապահ

Տրված դարձվացքների իմաստը արտահայտել մեկական բառով։

Թևաթափ լինել֊հոգնել

Պատի ծեփ դառնալ֊գունատվել

Ականջ դնել֊լսել

Սիրտ առնել֊ոգևորվել

Աշխարհ գալ֊ծնվել

Արձան կտրել֊քարանալ

Մարդու գնալ֊ամուսնանալ

Ականջին օղ անել֊հիշել

Բախտը ժպտալ֊հաջողվել

Անդանակ մորթել֊տանջել

Անվանը մուր քսել֊խայտառակել

Բերանը բաց մնալ֊զարմանլ

Рубрика: Հայոց լեզու | Оставить комментарий

Կրասոսի արշավանքները

Ք.ա. 60 թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին մի դաշինք, որը պատմագիտության մեջ հայտնի է Առաջին եռապետություն անունով: Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը: Ք.ա. 54 թ. նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին: Փառասեր և մեծամիտ Կրասոսը, ինչպես գրում է ժամանակակից պատմիչը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել մինչև Հնդկաստան:

Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ Բ-ն: Հավատարիմ մնալով 66 թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», Կրասոսին խոստացավ տալ նշանակալից քանակությամբ զինված ուժեր (16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևազոր): Սակայն Արտավազդը միաժամանակ առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Հայաստանի տարածքով: Հայոց արքան դա հիմնավորում էր այդ արշավանքի հիշյալ ուղու թեև ավելի երկար, սակայն միանգամայն անվտանգ լինելով, քանի որ Հայաստանի լեռնային տեղանքը կզրկեր պարթևական հեծելազորին իր բոլոր առավելություններից: Ավելորդ է ասել, որ Արտավազդը մտադիր էր հռոմեական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից: Սակայն, ցավոք, Կրասոսն ընտրեց արշավանքի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին, որն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով:

Տուն վերադառնալու ճանապարհին Արտավազդը լուր ստացավ, որ պարթևների Օրոդես թագավորը ներխուժել է Հայաստան և ասպատակում է երկրի հարավային տարածքները: Արտավազդը, բնականաբար, այլևս չէր կարող օգնական զորք տրամադրել Կրասոսին. նա պարտավոր էր պաշտպանել հայրենիքը: Իմանալով այդ մասին՝ Կրասոսը կոպիտ ու անքաղաքավարի խոսքերով Արտավազդին մեղադրեց դավաճանության մեջ և սպառնաց պարթևական արշավանքն ավարտելուց հետո պատժել հայոց արքային:

Рубрика: Պատմություն, Տնային աշխատանք, հետաքրքիր փաստեր | Оставить комментарий

Դասարանական աշխատանք հայոց լեզվից 08.11.2019

Տեքստերում գտնել ուղղագրական սխալները և ուղղել:
1. Թավրիզում երեկոն իջնում էր աղոտքի կանչող մոլլաների ձայնին զուգընդաց:Գորշ մշուշն էր պարկում քաղաքի վրա: Որքան թմրեցնող էր մշուշը, այնքան տախտկալի էր ձայնը, որով Մուհամմեդի զավակներին հրավիրում էր Ալլահի տուն, որ ճակատները հագած գետնին, խնդրեին հանդերցյալ կյանքում դրախտի վայելքներ ու լուսեղեն փերիներ:

2. Երփեմն, երբ ընկնում էր խառնիճաղանճ մտքերի լաբիրինթոսը, և հոգին փոթորկվում էր մրկածուփ օվկիանոսի պես, հիշում էր այն աղքատիկ շրջանը, ուր իր հոգին անդորություն էր գտել, և նրա առջև հառնում էր մի դեմք` խոնար, բայց առժանապատիվ: Կրցքից արձակելով զղջման հառաչանք՝ խորհում էր, որ իր ապորինի զգացումներով ոտնահարում էր մի ամբասիր աղջկա անուն:

3. Հեռվից խաղալով ու խայտալով վազում էր սպիտակ ձին, փրփռացնում էր բաշը, և ձին լայն կրցքով ճեղկում էր  լեռնային օդի ալիքները: Արևը ոսկեվորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա պախուրձը: Թվում էր` գոռշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարե մի հեծիալ և սրնթաց արշավում էր որպես չքնաղ տեսիլք:

4. Տերևախիտ ճյուղերի մեջ լսվեց թռչյունների զվարթաձայն երգը: Խշշացին արծաթազոծ փշատենու երկար վարսերը, արփեցնող բուրմունք տարածեց թավշյա դեղծը` պճրուհու նազանքով ուղղելով մրգերի ծանրության տակ խոնարած ճյուղերը: Արդնացան ծաղիկները` գինարբուքը, սուսամբարը, վարդը:

5. Որպեսզի թուրիմացություն չլիներ` տեղեկանքն ուղղարկեցինք մեկ ուրիշ ճամբար: Եվ կարծես թանձրացող ժամանակի իմաստից խուսափելով բազմաթիվ մատնահետքեր են աներևույթացել նրա շուրջը` դատավճիռ արձակող եռյակի, աքսորավայրերի պետերի, կտանք գործադրող զինվորների և այն մեղկ պաշտոնյաների, որոնց ձեռքերից ձեռք է անցել փաստաթուղթը: Զարգացման այդ թռթռոցը իջեցրեց նրան Սիբիրի սարցակալած անտառների վրա և բերեց ծառերի արանքում կցկված փայտաշեն քողտիքի դուռը:

Рубрика: Հայոց լեզու, Առաջադրանքներ, Դասարանական առաջադրանքներ | Оставить комментарий

Հին Երևան

Խորհրդային գաղափարախոսական մեքենան ամեն ինչ արել է, որպեսզի հին Երեւանի մասին հիշողություններ չպահպանվեն: Չկան ժամանակների շուքը կրող փողոցներ, ճարտարապետական հուշարձաններ եւ, ամենակարեւորը’ անուններ, որ կապված են այդ կառույցների հետ: Եւ դա արվում էր համայն հայության համար միանգամայն նոր մայրաքաղաք ստեղծելու հավակնությամբ: Իսկ մինչ այդ, Երեւանը նեղ, ծուռումուռ ու փոշոտ փողոցներով, իրար գլխի լցված շուկաներով ու խանութներով բնակավայր էր, որը դժվար էր նույնիսկ քաղաք անվանել: Համենայնդեպս, այսպես էր ներկայացվում: Որպեսզի հին Երեւանի մասին պատմող ոչ մի բան չլիներ, նրա պատմությունը հաճախ ջնջվում էր: Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելուց հետո նրա տեղում կառուցվեց Մոսկվա կինոթատրոնը, Գեթսեմանի մատուռի տեղում’ Օպերայի շենքը, Մլեր գերեզմանատան ու մատուռի տեղում’ Պանթեոնը: Պողոս-Պետրոս եկեղեցի Գեթսեմանի մատուռ Մլեր գերեզմանատուն ու մատուռ Վերջին վեց տարիներին Երեւանում սկսված քաղաքաշինական գործընթացը կրկին սկսեց ոչնչացնել մայրաքաղաքի պատմամշակութային շերտերը: «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» բաժնի վարիչ Մարիետա Գասպարյանն այսպես է բացատրում. «Յուրաքանչյուր քաղաք քաղաք է այնքանով, որքանով մի քանի մշակութային շերտ ունի, որոնք քաղաքաշինորեն համադրված են:

Рубрика: Պատմություն | Оставить комментарий

Արտավազդ 2- րդի մասին

Արտավազդ 2- րդը, որը կառավարել է մ․թ․ա․ 55-ից մինչև մ․թ․ա․ 34 թվականը։ Հաջորդել է հորը ՝ Տիգրան Բ- ին, որն էլ ոչ հեռավոր անցյալում Մեծ Հայքը հասցրել էր իր հզորության գագաթնակետին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած են թակառուցվածքներ և մարտունակ բանակ։

Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները ՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական տերությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով ՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։

Մ․թ․ա․ 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսի հետ, սակայն վերջինիս ոչ հեռահար քաղաքականության և սեփական երկրի արտաքին պաշտպանության հանգամանքներով պայմանավորված, Մեծ Հայքը հրաժարվում է տեղի տալ Կրասոսի հավակնություններին։ Արդյունքում Հայքի արտաքին քաղաքականությունը շրջադարձային կերպով թեքվում է դեպի Արևելք և ամրապնդվում հայ-պարթևական դաշինքով։ Սրան հաջորդում է երկու երկրների միացյալ ուժերի առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։ Մ․թ․ա․ 53 թվականին հայ-պարթևական բանակը ՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ, հիմնովին ջախջախում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ- ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։

Մ.թ.ա. 37 թվականին ՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ- ի դավադրական սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ- ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս, սակայն, Փրաասպայի պարիսպների տակ ջախջախվում են թշնամու կողմից, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։ Վրեժխնդիր լինելու նպատակով Անտոնիոսը քանիցս փորձում է ապօրինաբար ձերբակալել Արտավազդին, ինչը, սակայն, նրան չի հաջողում։ Մ․թ․ա․ 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայքի թագավորություն, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Տեղափոխվելով Ալեքսանդրիա ՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։

Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Նա անթաքույց կերպով հետաքրքրություն էր տածում հելլենիստական մշակույթի նկատմամբ ՝ փայլուն տիրապետելով հունարենին։ Ըստ Պլուտարքոսի ՝ հայոց արքան գիտեր նաև այլ օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք, սակայն, մեզ չեն հասել: Արտավազդը ժողովրդի կողմից աստվածացվել է նույնիսկ իր կենդանության օրոք ՝ ստանալով ,,Աստվածային,, պատվանունը։

Рубрика: Պատմություն, Տնային աշխատանք, Առաջադրանքներ | Оставить комментарий

Հայ-Հռոմեական պատերազմ

Հայ-հռոմեական պատերազմը (Ք.Ա. 69-66թթ.)

Հռոմեական հանրապետության արևելյան քաղաքականությունը, Լուկուլլոսի արշավանքը Հայաստան

Ք.ա. I դ. սկզբներին Հռոմեական հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ տիրույթներ նվաճեց: Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ:

Պատերազմի սկիզբը, Տիգրանակերտի ճակատամարտը

Ք.ա. 69 թ. գարնանը հռոմեական բանակները՝ անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Հայաստան: Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը:

Արածանիի ճակատամարտը և հռոմեական բանակների պարտությունը

Տիգրանակերտի ճակատամարտն ու մայրաքաղաքի անկումը չկոտրեցին հայոց թագավորի կորովը: Տիգրան Բ-ն իր մեջ ուժ գտավ պայքարը շարունակելու: Նա չէր պատրաստվում ընկրկել հռոմեական բիրտ ուժի դիմաց:

Պատերազմի երկրորդ փուլը. իրադրությունը Արածանիի ճակատամարտից հետո

Լուկուլլոսի պարտության հետևանքով վերականգնվեց Հայկական տերության խարխլված հեղինակությունը: Ք.ա. 67 թ. կեսերին հայկական բանակները ներխուժեցին Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Ասորիքում (Սիրիայում), ինչպես նաև Միջերկրական ծովի ափերին:

Տիգրան Կրտսերի խռովությունը

Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի Տիգրանը, որին պատմիչներն անվանում են Տիգրան Կրտսեր: Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ:

Պոմպեոսի արշավանքը Հայաստան

Ք.ա. 66 թ. ամռանը Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժեց Հայաստան:

Արտաշատի պայմանագիրը

Ք.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված:

Рубрика: Պատմություն | Оставить комментарий