Բնագիտություն 2016-2017

Վարդերի մասին տեղեկություն

Անգլիայում, ԱՄՆ-ում և Իրանում վարդերն ազգային ծաղիկ են համարվում:

Վարդեր գոյություն ունեն գրեթե բոլոր գույների. չկան միայն սև և կապույտ:

80122361_0_683f5_e959491c_l

Աշխարհում լավագույն վարդ աճեցնողները ֆրանսիացիներն են համարվում: Իսկ բուլղարացիները վարդերից ամենալավ ձեթն են պատրաստում:

Վարդենին կամ վարդը (լատիներեն` Rosa) վարդազգիների ընտանիքի (Rosáceae) բույսերի ցեղ է։

Հայտնի է մոտ 400, ՀՀ-ում` 31` վայրի (Վարդենի առատափուշ, Վարդենի փափուկ, Վարդենի վահանակիր) և այլն. տարածված են Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում. աճում են անտառեզրերին, լեռնալանջերին և այլն), բնաշխարհիկ (Վարդենի Զանգեզուրի, Վարդենի Հրաչի, Վարդենի Սոսնովսկու) և այլն. տարածված են Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում, աճում են անտառեզրերին, լեռնալանջերին, քարքարոտ վայերում և այլն) և մշակովի (Վարդենի չինական), Վարդենի հարյուրթերթանի, Վարդենի դամասկի և այլն. տարածված է գրեթե բոլոր մարզերում) տեսակները։

Թուփ է, բարձրությունը` 0,15-3 մետր։ Որոշ տեսակներ առաջացնում են մինչև 10-12 մետր երկարությամբ սողացող, մագլցող կամ փաթաթվող, փշերով ու փշիկներով պատված ընձյուղներ։ Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, մերկ կամ թավոտ։ Ծաղիկները պարզ են կամ բազմաթերթ, տրամագիծը` 2-15 սմ, բուրավետ (հազվադեպ` անհոտ), կարմիր, սպիտակ, վարդագույն, դեղին, նարնջագույն, մանուշակագույն, մեկական կամ բազմածաղիկ` հովանոցանման կամ վահանաձև ծաղկաբույլերով։ Ծաղկակալը սափորաձև է։ Պտուղը միասերմ ընկուզիկներից կազմավորված կեղծ պտուղ է (մասուր)։

85676747_rozuy14

Оставьте комментарий