Ինքս իմ հետ

Իմ տունը

14199529_747366995405846_7234168814658356210_n

Զանգվից նախկին տրամվայի պարկի թաղով դեպի Արշակունյաց դուրս գալիս իմ ուշադրությունը գրավեց երկհարկանի քարե մի հին շենք․․․ Կանգնեցի, որ նկարեմ․․․ Մարդիկ մոտեցան․․․ ի՞նչ է անում մեր կողմերում հարգելի Բլեյանը՝ ծանոթ հարցով…
– Թափառում եմ,- տիկին Ժենյայի թողած դրոշմը դեռ կա,- նկարում եմ… Ի՜նչ լավ տուն է, ովքե՞ր են բնակիչները․․․
– Ձեր սովորողն է՝ Էմիլիա Այդինյանը․․․
Ողջո՜ւյն, Էմիլիա։

Մեջբերում եմ իմ կրթահամալիրի տնօրենի խոսքը:

Ողջույն, տիար Բլեյան: Սիրով կպատմեմ իմ տան մասին:

Մեր տունը շատ հին է, բայց ես շատ եմ սիրում իմ տունը: Երբ մենք քայլում ենք մեր տանը, մեր տան հատակը մի փոքր շարժվում է, բայց մենք չենք վախենում, որովհետև գիտենք, որ շենքը շատ ամուր է: Շենքը կառուցվել է 85 տարի առաջ՝ ֆինանսների նախարարության համար: Արտաքնապես շենքը շատ հին տեսք ունի, արտքաին պատերը կառուցման օրից մինչ օրս չեն վերանորոգվել: Մի անգամ էլ շենքի տանիքը այրվել է և հիմա էլ դա տեսանելի է: Շենքում նաև ապրել է իմ հայրիկի պապիկը, ով եղել է ֆինանսների նախարարության նախկին աշխատակից և ստացել է այդ տունը:

Անկախ նրանից տունը հին է, նոր է, վերանորոգված է, վերանորոգված չէ, մարդ սիրում է այն տեղը, որտեղ ծվել և մեծացել է: Իմ կարծիքով իմ տունը, լինելով հին և մի փոքր քանդված, ունի շատ գեղեցիկ և խոսուն տեսք:

Оставьте комментарий